Հանրային սննդի օբյեկտներում ծխողը կտուգանվի 50 հազար դրամով

Այսօրվանից` մարտի 15-ից, հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա, արգելվում է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը, հայտնում է առողջապահության նախարարությունը։

Օրենքով սահմանված սահմանափակման արգելքը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ պաշտոնատար անձի նկատմամբ՝ 150 000 – 200 000 ՀՀ դրամ, ֆիզիկական անձի նկատմամբ՝ 50 000 ՀՀ դրամ․ «Սույն դրույթի վերահսկողությունն իրականացվում է ՀՀ Ոստիկանության կողմից»,- ասված է հաղորդագրությունում։

«Օրենքի նպատակն է ներկա և ապագա սերունդներին պաշտպանել առողջության վրա ծխախոտային արտադրատեսակների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցությունից, ինչպես նաև բնակչության ընկալումներում ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործումը` որպես անառողջ և մերժելի վարքագիծ արմատավորելը»,- հայտնում են նախարարությունից։

Մեկնաբանել