Հակակոռուպցիոն դատարանը ապրիլից կսկսի գործել

court armenia

Հակակոռուպցիոն դատարանը, որը կարող է գործել այս տարվա ապրիլի 16-ից, տեղակայված է լինելու Երևանի Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում։

Դատական դեպարտամենտի ենթակայությամբ գտնվող այս շենքի նորոգման նախագծահաշվային փաստաթղթերի մշակման համար կառավարությունը 3,2 միլիոն դրամ կհատկացնի։ Նախագծահաշվային փաստաթղթերի ծառայությունը ձեռք է բերվելու մեկ անձից գնման ընթացակարգով։

Վերանորոգմամբ նախատեսվում է հակակոռուպցիոն գործերի քննության համար անհրաժեշտ դահլիճների, կալանավորված անձանց խցերի, ինչպես նաև՝ բաց և փակ գոտիների կառուցման, վերանորոգման աշխատանքներ։

Հակակոռուպցիոն դատարանը քննելու է բացառապես կոռուպցիոն բնույթի՝ դատարան հասած գործեր։ Բարձրագույն դատական խորհուրդը 10 դատավորների նշանակման թեկնածություն է առաջարկելու նախագահին։

Մեկնաբանել