Քննչական կոմիտեի քննիչներին 644 միլիոն կտրամադրվի` «փոքր-ինչ բարելավելու» նրանց ֆինանսական վիճակը 

քննչական կոմիտե քկ

Հայաստանի կառավարությունը որոշել է 643,5 միլիոն դրամ տրամադրել Քննչական կոմիտեի քննիչներին, որպեսզի վերջիններիս «ֆինանսական վիճակը փոքր-ինչ բարելավվի» և համակարգից արտահոսքը որոշ չափով կանխվի։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության մարտի 24-ի նիստի օրակարգում, այն մշակվել է ֆինանսների նախարարության կողմից։

Ըստ կառավարության՝ այս որոշումը բխում է դատական ու իրավական ոլորտի բարեփոխումների 2021-2023 թվականների գործողությունների ծրագրից։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ վերջին տարիներին քրեական գործերի քանակի շարունակական աճի պայմաններում քննիչների գերծանրաբեռնվածությունը կարող է բերել նրանց արդյունավետության պակասի, ուստի կարիք է առաջացել կառավարության ֆոնդից 643,5 միլիոն դրամ հատկացնել Քննչական կոմիտեին։

Բացի այս գումարից, կառավարությունը մտադիր է ավելի քան 3,4 միլիարդ դրամ էլ տրամադրել Ազգային անվտանգության ծառայությանն ու ոստիկանությանը՝ բնականոն գործունեության ապահովման նպատակով։

Մեկնաբանել