Մարտի 27-ին կորոնավիրուսից մահվան դեպք չի գրանցվել

Հայաստանում մարտի 27-ին կատարվել է 2 397 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 0,4 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 29 մարդ։ Մահվան դեպք չի գրանցվել։

Մարտի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 468 դեպք, որոնցից 409 819-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 968 785 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 2 364 մարդ։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 610 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 675 է:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 89-րդ տեղը՝ 422 468 դեպքով։ Վրաստանը գտնվում է 46-րդ տեղում՝ 1 646 316 դեպքով, Ադրբեջանը 70-րդ տեղում է՝ 791 750 դեպքով, Թուրքիան 8-րդ տեղում է՝ 14 800 677 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 7 151 088 դեպքով։

Մեկնաբանել