Չավուշօղլուն խոսել է Պուտին-Զելենսկի հնարավոր հանդիպման մասին

Թուքրիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքներով հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան որոշ հարցերում համաձայնության են եկել։

Չավուշօղլուի խոսքով՝ ռուս-ուկրաինական բանակցությունների մեկնարկից ի վեր՝ Ստամբուլում գրանցվել է «ամենաէական առաջընթացը»։ Թուրք դիվանագետն ասել է, որ ակնկալվում է՝ ավելի խրթին հարցերը կքննարկվեն երկու երկրների արտաքին գործերի նախարարների, ապա՝ երկու նախագահների մակարդակով։ Նրա խոսքով՝ Ստամբուլի հանդիպումը վկայում է, որ Կիևն ու Մոսկվան վստահում են Անկարային։

Չավուշօղլուն հավելել է, որ Թուրքիան երկու կողմերին կոչ է արել որքան հնարավոր է շուտ հրադադարի հասնել։

Մեկնաբանել