- Ուկրաինան գոհ է թուրքական «Բայրաքթար»-ների գործողություններից
- Թուրքիայի քաղաքականությունը ռուս-ուկրաիանական պատերազմում բարձրացրել է Էրդողանի վարկանիշը երկրում. MetroPOLL
- Թուրքիայի ընդդիմությունը չի կողմնորոշվում միասնական թեկնածուի հարցում․ չի բացառվում Էրդողան-Գյուլ հանդիպումը
-
Ծեծե՛ք, պարոնայք, ձեզ կարելի է
Մեկ տարի առաջ հղի կինը անգիտակից վիճակում պառկած էր Երևանի Լեո – Պարոնյան խաչմերուկի մի հատվածում․ նրան վթարի էր ենթարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան առջևի ոստիկանական մեքենան ու գնացել։ Մեկ տարի անց (չ)բարեփոխված ոստիկանությունը կրկին հիշեցնում է իր մասին․ այս անգամ անչափահաս տղային հյուրանոցներից մեկում ծեծում էր Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանը։ Այս ընթացքում եղան նաև «մանր-մունր» հանցագործություններ, բայց այս երկուսը չբարեփոխման սկիզբն ու շարունակությունն էին։ Ընդամենը երկու տարի առաջ էր կառավարությունը ամրագրել ու սևով սպիտակի վրա գրել իր ծրագրում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, նրա ձևավորած Կառավարությունը Հայաստանում օրենքի և իրավունքի դիկտատուրա հաստատելու մանդատ է ստացել ժողովրդից և […]
-
Երևանում կինն իր մանկահասակ երեխայի հետ ցած է նետվել շենքից․
Հունիսի 1-ին Երևանում կնոջ կողմից իր մանկահաակ երեխայի հետ շենքից ցած նետվելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ «Հունիսի 01-ին` ժամը 12:25-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օտերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Սվաճյան փողոցի շենքերից մեկի հարկերից մեկից մայրը և երեխան ընկել են: Պարզվել է, որ Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան թաղամասի 29-ամյա բնակչուհին, որպես հյուր գտնվելով Սվաճյան փողոցի նշված շենքի 6-րդ հարկի բնակարաններից մեկում, ննջասենյակի պատուհանից իր մոտ 11-ամսական տղայի՝ հետ ցած ներտվելու եղանակով ինքնասպան է եղել: Նույն օրը, ավելի ուշ, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ նշված շենքի բակից […]
-
Նախարար Ավանեսյանը ոչ ամբողջական տվյալներ է ներկայացրել. որքա՞ն մարդ է
Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2023-ի ապրիլի 19-ին Ազգային ժողովում, պատասխանելով համավարակից մահացած անձանց թվի վերաբերյալ պատգամավորի հարցին, հայտարարեց, որ Հայաստանում Covid-19-ից ընդհանուր մահերի թիվը շուրջ 8 700 է։ «Հայաստանում մահացությունը 8 700-ի շրջանակներում է։ Այս պահին անգիր չեմ հիշի թիվը. […] Խնդրեմ, բացեք ցուցանիշը մեր հարևան երկրներում՝ ինչպես է կազմել մահացությունը։ Որոշների համեմատ կրկնակի պակաս է գրանցվել քովիդի մահացությունը այն պարագայում, երբ Հայաստանը մի կողմից դիմակայում էր համավարակի մարտահրավերին, մյուս կողմից՝ պատերազմին։ Ուստի կարծում եմ, որ սա շատ խոսուն գնահատական է»,- հայտարարեց նախարար Ավանեսյանը։ Առողջապահության նախարարի այս հայտարարությանը մայիսի 2-ին անդրադարձավ «Պատիվ ունեմ» խմակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ […]
-
2023-ի հունվար-մայիսին ՊԵԿ-ն ապահովել է 912,2 մլրդ դրամ հարկեր և
2023 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 912,2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 150,4 մլրդ դրամով կամ 19,7%-ով: Այդ մասին հայտնում են ՊԵԿ լրատվական բաժնից։ 2023 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 151,9 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 62,1 մլրդ դրամով կամ 69,1%-ով:
-
Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 4-5-ին Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հարցազրույց է տվել CNN Prima News հեռուստաընկերությանը: Վարչապետի գրասենյակը ներկայացնում է հարցազրույցի սղագրությունը: – Ակնհայտ է, որ այսօր Հայաստանի գլխավոր խնդիրը Լեռնային Ղարաբաղի իրավիճակն է։ Լեռնային Ղարաբաղում այս պահին մնացել է շուրջ 120 000 հայ: Նրանք կախված են մեկ ցամաքային միջանցքից, որը վերահսկվում է ռուսական զորքի կողմից։ Այսպիսով, ինչպիսի՞ն է այս պահին Լեռնային Ղարաբաղում բնակչության տնտեսական, հումանիտար և անվտանգային վիճակը։ – Գիտեք, որ նախորդ տարվա դեկտեմբերից Ադրբեջանն ապօրինի կերպով արգելափակել է Լաչինի միջանցքը: Ինչո՞ւ ենք ասում ապօրինի, որովհետև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, Լաչինի միջանցքը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի հայերի, […]
-
Փաշինյանը «օգտակար է համարում» Քիշնևում անցկացված հնգակողմ հանդիպումը
Հունիսի 1-ին Քիշնևում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնգակողմ հանդիպումը: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանի ապաշրջափակմանը, սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտությանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր: Հուլիսի 21-ին նախատեսվում է Հայաստանի վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի հանդիպումը Բրյուսելում։ Մոլդովա կատարած աշխատանքային այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ […]
-
Թե ինչպես հինգ տարեկանում Շուշին թողած ապագա գիտնականը գտավ իր
Այսօր՝ 2023-ի հունիսի 1-ին, երբ մեր սիրելի Սարոյանի բառերով՝ մեր բոլոր կռիվները մղված ու տանուլ են տված, փորձեցի խորապես պարտված հորս հետ վերջապես սկսել խոսել մի բանից, որի մասին ահավոր լռում է 2020-ից։ Գնացինք հետ, շատ հետ, որ կամաց-կամաց գանք։ Մի ժամանակ պատմում էր, որ քսան թվականին ադրբեջանցիների վառած Շուշիի ավերակները ահագին ժամանակ դեռ մնացել էին, հետո Ադրբեջանի իշխանությունները հասկացան, որ հետքը պետք է կորցնել, ու 1958-1960 թվականների միջակայքում սկսեցին քանդել ավերակներն ու «մաքրեցին»։ «Մաքրման» աշխատանքները շարունակվեցին մինչև ութսունականների կեսերը։ Դրանք ավարտին հասցրեց Հեյդար Ալիևը իր` Ադրբեջանական ԽՍՀ Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար լինելու ժամանակ (1969-1982 ): Ճշգրիտ թվականը […]
-
«ռեԱրմենիա» հարթակ․ համագործակցել՝ չվերանալու համար
«ռեԱրմենիա»-ն համագործակցության հարթակ է, որտեղ հայության և Հայաստանի առաջ ծառացած խնդիրների լուծման համար անհրաժեշտ ռեսուրսներ են գտնում՝ գիտելիք, փորձ, կապեր և ֆինանսներ։ Businessմենք հաղորդման շրջանակում Գևորգ Սաֆարյանը զրուցում է 2020-ի պատերազմից հետո ստեղծված «ռեԱրմենիա»-ի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանի հետ։ «Նպատակի առաջնահերթությունն է շատ կարևոր։ Եթե համագործակցության մեջ նպատակից կարևոր բաղադրիչներ չկան՝ ամբիցիաներ, էգո, համագործակցությունն արդյունավետ է»,- նշում է Պողոսյանը՝ շեշտելով, որ մարդիկ համագործակցելուն միտված կենդանիներ են, և նրանք, ովքեր չեն համագործակցել, վաղուց վերացել են։ Հաղորդմանն աջակցում է «Գիտուժ» նախաձեռնությունը։