- ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը եռօրյա այց կազմակերպեց Սյունիք
- Մոտ մեկ ամիս է՝ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի վրա բետոնե արգելապատնեշներին փշալար է քաշվել. Շուռնուխի գյուղապետ
- Գորիսում համայնքային ենթակայության 19 շենքերի տանիքներին կտեղադրվեն արևային ֆոտովոլտային համակարգեր
-
«Խախտում արձանագրվել էր, բայց տեսչության սարքը հիմք չեմ ընդունել»
Հունիսի 6-ի երեկոյան Երևան-Սևան ճանապարհին՝ «Գազ օիլ» ՍՊԸ-ի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից հետո քննչական գործողություններ են մեկնարկել։ Պայթյունի հետևանքով տուժել է յոթ անձ, զոհեր այս պահի դրությամբ չկան, վնասվել է գազալցակայանի տարածքն ու հարակից բեռանատարները, այրվել են մարդատար մեքենաներ։ Ընկերության տնօրենը ՍիվիլՆեթի հարցերին պատասխանեց չտեսագրվելու պայմանով։ Նա ասաց, որ մի քանի ամիս առաջ փորձաքննություն է իրականացվել գազալցակայանում և խախտումներ են հայտնաբերվել, ինչի հետ իրենք համաձայն չեն եղել՝ վիճարկել են։
-
ԱԳՆ-ը սահմանադրությունը փոխելու Բաքվի փորձերը գնահատում է «կոպիտ միջամտություն» երկրի
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հունիսի 6-ի այն հայտարարությանը, որ եթե Հայաստանի սահմանադրությունը չփոխվի, խաղաղության պայմանագիր չի կնքվի։ «Հայաստանի Հանրապետությունը չունի տարածքային պահանջներ իր որևէ հարևանից, այդ թվում և` Ադրբեջանից: ՀՀ Սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018-ից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում ենք որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին: Միաժամանակ համարում ենք, որ նման խոսույթը տորպեդահարում է խաղաղության գործընթացը և կասկածի տակ է դնում Ադրբեջանի ղեկավարության՝ խաղաղության հասնելու անկեղծությունը»,- ասված է Հայաստանի ԱԳՆ հայտարարությունում։ Նախարարությունը հիշեցնում է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցվող խաղաղության համաձայնագիրը […]
-
Ըստ Ալիևի՝ եթե Հայաստանի սահմանադրությունը չփոխվի, խաղաղության պայմանագիր չի կնքվի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման համար կրկին խոչընդոտ է համարել Հայաստանի սահմանադրությունը։ Այդ մասին նա հայտարարել է հունիսի 6-ին Թյուրքալեզու երկրների խորհրդարանական ասամբլեայի անդամների հետ հանդիպմանը։ «Եթե Հայաստանի սահմանադրությունն անփոփոխ մնա, պարզապես անհնար է լինելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելը»,- հայտարարել է Ալիևը։ Նա կարծում է, թե այդ պահանջով Ադրբեջանը «չի միջամտում Հայաստանի ներքին գործերին»։ Ալիևը նաև նշել է, որ ադրբեջանական կողմը Հայաստանին առաջարկել է համատեղ դիմում ներկայացնել ԵԱՀԿ՝ Մինսկի խումբը լուծարելու խնդրանդքով։ «Մինսկի խմբի կարիքը չկա, այն այժմ չի գործում։ Մենք չենք թույլատրի, որ այդ կառույցը դե ֆակտո գործի, այս դեպքում մնում […]
-
Փաշինյանն ու Մոդին ընդգծել են հայ-հնդկական համագործակցության զարգացման կարևորությունը
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Փաշինյանը շնորհավորել է խորհրդարանական ընտրություններում Նարենդրա Մոդիի գլխավորած Ազգային ժողովրդավարական դաշինքի հաղթանակի առիթով: «Զրուցակիցները կարևորել են 2019-ին Նյու Յորքում իրենց ունեցած երկկողմ հանդիպումից հետո Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության տեսանելի ընդլայնումը: Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին ընդգծել են երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացման կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում։ Նշվում է, որ Հնդկաստանի վարչապետը զորակցություն է հայտնել Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների կապակցությամբ:
-
Երևան-Սևան ճանապարհին պայթյունից տուժել է յոթ քաղաքացի, երկուսը վերակենդանացման բաժանմունքում
12:00 ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ գազալցակայանի տարածքում տեղի է ունեցել 3 հեղուկ գազի (յուրաքանչյուրը՝ 37 տ), 1 դիզելի (8 տ) և 1 բենզինի (12 տ) ցիստեռներից արտահոսք՝ հրդեհի բռնկումով: «Այրվել են «Mercedes» և «Opel» մակնիշի ավտոմեքենաներն ամբողջությամբ, կցորդիչով բեռնատարի վարորդի խցիկը՝ ամբողջությամբ, «Zil» մակնիշի բեռնատարի ցիստեռնը, մեկ այլ գազի ավտոցիստեռնի վարորդի խցիկը՝ ամբողջությամբ, ջերմահարվել է «BMW» մակնիշի ավտոմեքենայի ձախակողմյան հատվածը: Այրվել են լցակայանի տանիքի կառուցատարրերը (մոտ 120 քառ/մ), պատուհաններն ու դռները, վնասվել են մոտակայքում գտնվող սառնարանները, այրվել է վարչական շենքի տանիքը (մոտ 150 քառ/մ), վնասվել է գույքը, հարակից շինանյութի պահեստի հետնամասում գտնվող տարածքում այրվել են մոտ 40 քառ/մ […]
-
Մոդիի արտաքին քաղաքականության տասը տարին․ ո՞ւր է նայում Հնդկաստանը
Հունիսի 4-ին Հնդկաստանում ավարտվեցին խորհրդարանական ընտրությունները, որոնք սկսվել էին ապրիլի 19-ին և երկրի տարածքում անցկացվում էին փուլերով։ Ընտրություններում հաղթանակ տարավ գործող վարչապետ Նարենդրա Մոդիի ղեկավարած Բհարաթիա Ջանաթա կուսակցությունը (Bharatiya Janata Party): Մոդին Հնդկաստանը ղեկավարում է 2014-ից և նոր մանդատով երկիրը կառաջնորդի ևս հինգ տարի։ Նախորդ տասը տարվա ընթացքում Հնդկաստանը ակտիվ արտաքին քաղաքականություն է վարել՝ ամրապնդելով այդ երկրի տարածաշրջանային դիրքերը։ Հնդկական Observer Research Foundation հետազոտական կենտրոնը զեկույց է հրապարակել Հնդկաստանի վերջին տասնամյակի արտաքին քաղաքականության մասին։ Զեկույցի նախաբանը, որ գրել է հետազոտական կենտրոնի փոխնախագահ, պրոֆեսոր Հարշ Վ․ Փանթը, թարգմանաբար ներկայացված է ստորև։ Քաղաքականության մեջ օրը կարող է երկար լինել, բայց արտաքին քաղաքականության […]
-
Էներգաարդյունավետ վառարանների առավելությունները. զրույց «ԷԿՈսերվ» ծրագրի թիմի ղեկավարի հետ
Հայաստանի գյուղաբնակներին, որոնց ջեռուցման միակ միջոցը վառարանն է, առաջարկվում է օգտագործել էներգաարդյունավետ վառարաններ, որոնք կխնայեն ընտանեկան բյուջեն, չեն վնասի առողջությանը և կնպաստեն բնության պահպանությանը: Այդ վառարանների առավելությունների ու ընդհանրապես էներգաարդյունավետ լուծումների մասին «ՍիվիլՆեթ բիզնեսի» հետ զրույցում պատմել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության «ԷԿՈսերվ» բնապահպանական ծրագրի թիմի ղեկավար Ալլա Բերբերյանը: