Նախագծային ուսուցումը դպրոցում. խնդիրները և լուծումները

Նոր չափորոշչի պահանջներից մեկը աշակերտական նախագծերն են։ Այս տարի չափորոշիչը փորձարկվում է միայն Տավուշում, սակայն հայտնի է, որ շուտով այն պետք է կիրառվի ամբողջ Հայաստանում, և բոլոր ուսուցիչները պիտի նախագծեր իրականացնեն դպրոցներում։ Դրանք երեխաներին ուսումնառության մեջ ներգրավելու և նրանց հետաքրքրությունը խթանելու շատ արդյունավետ միջոց են և օգնում են ձևավորել չափազանց կարևոր գործնական կարողություններ և հմտություններ։

#Կրթությանտապան