Օլիգարխիա, քաղաքական հովանավորչություն, կառավարություն և բիզնես. զրույց Դավիթ Անանյանի հետ

Ռուս-ուկրաինական հակամարտության ծանր հետևանքներով պայմանավորված՝ Հայաստանի կառավարությունն արդեն իսկ պետք է վերանայեր տնտեսական աճի ցուցանիշը և բաց խոսեր հասարակության հետ հնարավոր վատ սցենարների մասին, որը չի արվում: Այդ մասին ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում ասում է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը: «Երբ մենք չունենք կայուն ներքաղաքական իրավիճակ, ունենք արտաքին անվտանգության խնդիր, իսկ կառավարությունը չի խոսում բիզնեսի հետ, ի՞նչ հավատ կամ վստահություն կարող է լինել կառավարության և բիզնեսի միջև»,- նշում է Դավիթ Անանյանը:

Մեկնաբանել