Զոհվածների հարազատները պահանջում են գործ հարուցել վարչապետի դեմ

Ապրիլի 26-ին 44-օրյա պատերազմի զոհերի հարազատները Երևանի Ազնավուրի հրապարակում էին՝ պահանջով բացահայտել պարտության պատճառները, իսկ մեղավորներին՝ պատասխանատվության ենթարկել։ Մինչ այդ նրանք ՀՀ դատախազություն էին ներկայացրել հանցագործության մասին հաղորդում, որը հիմնված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իրենց խոսքով ինքնախոստովանության վրա, թե «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն այս վիճակը, իհարկե, առանց զոհերի»։ Զոհերի հարազատները այս պարագայում լռելը համարում են անուղղակի մասնակցություն «արյունալի ոճրագործությանը»:

Մեկնաբանել