Մնում եք վարչապետ, որ ի՞նչ անեք․ Արմեն Ռուստամյանի ու Նիկոլ Փաշինյանի անավարտ բանավեճը

Ազգային ժողով – կառավարություն հարցուպատասխանին «Հայաստան» խմբակցությունից Արմեն Ռուստամյանը, ընթերցելով հայտարարության տեքստ, վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ արեց հրաժարական տալ։ Մինչ Փաշինյանը կարձագանքեր, ընդդիմադիր խմբակցությունները լքեցին դահլիճը։ Փաշինյանը հայտարարեց․ «Ոնց միշտ փախել եք, հիմա էլ եք փախնում», «կեցցե հայկական ժողովրդավարությունը»։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները սկսեցին անընդմեջ ծափահարել։

Մեկնաբանել