Ժամը 16:00-ին ընդդիմության նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստը չկայացավ. քվորում չկար

Հունիսի 3-ին ընդդիմության նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստը չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով։ Գրանցվել էր 33 պատգամավոր, մինչդեռ քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր 54 պատգամավորի ներկայություն։

ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցումը, բայց ոչ ավել, քան 4 ժամ։

Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները նախաձեռնել են ԱԺ արտահերթ նիստ։ Օրակարգում մեկ հարց է՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից ներկայացված «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ ԱԺ հայտարարության» նախագիծը։

Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել էր, որ «չի տրվելու ընդդիմության քաղաքական շանտաժին և չի մասնակցելու Արցախի հարցը ներքաղաքական նպատակներով օգտագործելուն ուղղված ԱԺ արտահերթ նիստին»։

Մեկնաբանել