Արցախում ծնունդների թիվն աճել է

2022-ի առաջին կիսամյակում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 792 երեխա ՝ 406 տղա, 386 աղջիկ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծնունդների թիվն աճել է գրեթե 200-ով։

«Արցախից ՀՀ բուժհաստատություններում ծնվել է 15 երեխա՝ 8 տղա, 7 աղջիկ: Արդյունքում Արցախում ընդհանուր ծնելիությունը առաջին կիսամյակում կազմել է 807 երեխա՝ 414 տղա, 393 աղջիկ»,- հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Ստեփանակերտում ծնվել է 697 երեխա, շրջաններից ամենից շատ երեխաներ ծնվել են Մարտակերտում՝ 66, այնուհետև՝ Մարտունիում՝ 29:

«2021-ի առաջին կիսամյակի ընթացքում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 593 երեխա՝ 270 տղա, 323-աղջիկ, ինչը նշանակում է, որ ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում ունենք ուրախալի փաստ այն առումով, որ ծնունդների թիվն աճել է գրեթե 200-ով»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել