Վարչապետն այցելել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածք, որտեղ օգոստոսի 14-ին տեղի է ունեցել պայթյուն, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Փաշինյանին ուղեկցել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը։

«Վարչապետ Փաշինյանին ներկայացվել են որոնողափրկարարական և հրդեհի մարման աշխատանքների ընթացքը»,- ասված է հաղորդագրությունում։

***

Oգոստոսի 14-ին` ժամը 13։20-ի սահմաններում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով։ Մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն, փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը հայտնել է, որ Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։

Օգոստոսի 15-ի ժամը 9:00-ի դրությամբ պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի։ Զոհերից չորսի ինքնությունը պարզված է՝ Անահիտ Մխիթարյան, Միսակ Մարգարյան, Ջեմմա Նազարյան, Գայանե Ավետիսյան։ Անհետ կորած է համարվում 16 քաղաքացի։

Մեկնաբանել