Ռուսաստանին ուղղված Փաշինյանի ակնարկը վտանգավոր է, եթե դրա տակ չկա հաշվարկ. Արմինե Մարգարյան

Անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակին նվիրված վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձում Ռուսաստանին ուղղված ակնարկը վտանգավոր է, եթե դրա տակ դրված չէ հստակ հաշվարկ ու քաղաքականություն: Այս տեսակետն է հայտնում ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ Հայաստանն այնպիսի իրավիճակում է հայտնվել, որ կա՛մ կանի այն, ինչ ասում է դաշնակիցը, կա՛մ այն, ինչ կասի դաշնակիցը, սակայն որոշակի կորուստներից հետո:

Մեկնաբանել