Պայմանագրային զինծառայողը այրվածքներ է ստացել, վիճակը ծանր է․ ՊՆ

Պայմանագրային զինծառայողը կենցաղային գազի բալոնի բռնկման հետևանքով ստացել է այրվածքներ, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

«Օգոստոսի 25-ին ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Ա. Մ.-ն մեքենայի թափքում տեղադրված կենցաղային գազի բալոնի բռնկման հետևանքով ստացել է այրվածքներ»,- ասված է հաղորդագրությունում։

Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

Մեկնաբանել