Ադրբեջանի և Թուրքիայի հետ ընկերություն կարող ենք չանել, բայց հարևանություն պետք է անենք. Մարկ Գրիգորյան

Մոսկվայում և Բրյուսելում սեպտեմբերի 30-ին և 31-ին սպասվող հանդիպումներից ակնկալիքները մեծ չեն, հատկապես օգոստոսյան սրացումներից և Լաչինի միջանցքի պարտադրված փոփոխությունից հետ, նշում է լրագրող, Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Մարկ Գրիգորյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում։ Գրիգորյանի համոզմամբ՝ համաձայնության դաշտը մեծ չէ․ Իլհամ Ալիևը շարունակում է գործել ուժային ճնշման մեթոդաբանությամբ և ոչ թե հաշտեցման, այլ սեգրեգացիայի քաղաքականություն է վարում: Միևնույն ժամանակ, Գրիգորյանը նշում է, որ տարածաշրջանում խաղաղ գոյակցության հասնելու փնտրտուքները պետք է շարունակվեն, քանի որ Հայաստանն այլ հարևաններ չունի:

Մեկնաբանել