Վիճակը ծանր է, հավասարակշռված քայլեր են անհրաժեշտ․ Արցախի ընդդիմադիր պատգամավոր

Արցախի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր, քաշաթաղցի Կարեն Հովհաննիսյանի հետ զրուցել է ՍիվիլՆեթի Հայկ Ղազարյանը։ Աղավնոյի ու Բերձորի բնակչության տարհանման ժամանակ Հովհաննիսյանը շրջանում էր և տարբեր հարցերով օգնում էր բնակիչներին։

Հովհաննիսյանի խոսում է նաև Վիտալի Բալասանյանի, ռուս-ուկրաինական ճգնաժամի, Արցախում սահամանադրական բարեփոխումների, Ստեփանակերտում տեղի ունեցող ցույցերի, հավանական ընտրությունների և անելիքների մասին։

00:17 Քաշաթաղ տեղափոխվելու մասին։

00:51 Ինչո՞ւ որոշեցիք քաղաքականությամբ զբաղվել։

1:23 Ի՞նչ աշխատանքներ էիք իրականացնում Աղավնոյի ու Բերձորի տարհանման ժամանակ։

2:28 Քաշաթաղին հրաժեշտի մասին։

4:07 Դուք սպասո՞ւմ էիք, որ Աղավնոն, Բերձորը, Սուսը ժամանակից շուտ պիտի հանձնենք։

7:05 Չե՞ք կարծում, որ մենք տարհանումը կարող էինք ավելի մեղմ կազմակերպել։

7:35 «Ինձ համար անակնկալ չէր, շատերի համար էլ անակնկալ չէր»։

9:27 Դուք ե՞րբ եք Աղավնոյից դուրս եկել։

9:43 Հնարավո՞ր էր այդ վայրերում պաշտպանություն կազմակերպել։

10:47 Թալան կա՞ր Աղավնոյում և Բերձորում։

14:01 Որքանո՞վ են վերջին շրջանում Վիտալի Բալասանյանի նկատմամբ քննադատությունները արդարացված:

17:30 «Մտահոգված ենք, որովհետև չգիտենք, թե ինչի շուրջ են բանակցում»։

18:56 Ինչի՞ պետք է նախապատրաստել հասարակությանը, ի՞նչ պետք է ասել։

21:10 Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ցույցերի մասին։

22:15 Կոռուպցիայի և Արցախի ներդրումային հիմնադրամի մասին։

23:53 Ընտրությունները կարո՞ղ են այսօրվա ներքաղաքական խնդիրները լուծել։

25:03 Հաջողվելո՞ւ է, արդյոք, հանրաքվե անցկացնել։

25:47 Ռուս-ուկրաինական պատերազմի և Արցախի վրա դրա ազդեցության մասին։

27:17 Եթե խաղաղապահները դուրս գան Արցախից․․․

Մեկնաբանել