Նրանք սկսում են Նռնաձորից և ավարտում Երևանով, սա հետևողական քաղաքականություն է. Փաշինյան

Ադրբեջանը ցանկանում է, որպեսզի Լեռնային Ղարաբաղը ճանաչվի Ադրբեջանի մաս։ Այդ մասին սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ այս ամենից հետո անգամ Ադրբեջանը դժվար թե կանգնի, ըստ վարչապետի՝ ադրբեջանական կողմը նկրտումներ ունի նաև Հայաստանի տարածքների նկատմամբ. «Երբեմն նրանք սկսում են Նռնաձորից, շարունակում են Զանգեզուրով կամ Սյունիքի մարզով և ավարտում են Հայաստանի մայրաքաղաք Երևանով»։

Մեկնաբանել