ԲՀԿ-ն Ծաղկաձորում Առաջին եվրասիական երիտասարդական համաժողովը կանցկացնի

Oգոստոսի 22-27-ը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների միության նախաձեռնությամբ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բարձր հովանու ներքո Ծաղկաձորում կանցկացվի Առաջին եվրասիական երիտասարդական hամաժողովը, ասված է ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում:

14 երկրներից ժամանած պատվիրակությունները հայաստանյան կողմի հետ կքննարկեն Եվրասիական միության ստեղծման գաղափարը: Համաժողովի վերջում կստորագրվի հատուկ հայտարարություն:

Մեկնաբանել