ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին շաբաթվա ավարտին կժամանի Հայաստան․ այս մասին գրում է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
Փելոսին ճամփորդությունը կիրականացնի Կոնգրեսի ներկայացուցիչ Ջեքի Սփեյերի (Կալիֆորնիա) ուղեկցությամբ՝ Բեռլինում G-7 խոսնակների գագաթնաժողովի այցից հետո։
Ջեքի Սփայերը Կոնգրեսի ամերիկահայ օրենսդիրներից է։
Նախատեսվում է հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնյաների հետ։