«Պարոն Փաշինյանն ասում էր՝ միշտ ձյուն է, ո՞ւմ են պետք այդ սարերը, տեսա՞ր՝ ում են պետք»․ Սոթքի բնակիչ

Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Սոթքի բնակիչ Սուրիկ Մարտիրոսյանը հասցրել է տնից դուրս հանել դստերն և նրա երկու երեխաներին, ապաստանել ապահով վայրում։ Նա պատմում է, որ ոտքով վազել են դեպի կամուրջ, այդ ընթացքում իրենց շուրջ ընկել է հինգ արկ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գյուղում երեք տասնյակ տուն ավերվել է, այդքան էլ՝ լուրջ վնասվել։

Մեկնաբանել