Պրահայում Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպումը բացառված չէ․ ՀՀ ԱԳՆ

Պրահայում Հայաստանի վարչապետի ու Թուրքիայի նախագահի հանդիպումը բացառված չէ, ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ անդրադառնալով Էրդողանի հայտարարությանը։

«Պրահայում անցկացվելիք միջոցառման ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը բացառված չէ։ Միաժամանակ, այս պահի դրությամբ նման հանդիպում հաստատված չէ։ Հանդիպման հաստատման դեպքում հանրությանը պատշաճ ժամկետներում կտեղեկացնենք»,- նշել է Հունանյանը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 22-ին հայտարարել էր, որ հոկտեմբերի սկզբին Պրահայում կայանալիք «Եվրոպական քաղաքական համայնքի» նիստի շրջանակում կարող է հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ․ «Հիմա մենք գնահատում ենք՝ արժե արդյոք ներկա գտնվել Պրահայում կայանալիք գագաթաժողովին։ Եթե մենք որոշենք մասնակցել, Փաշինյանն էլ կլինի այնտեղ, և նա մտածում է այնտեղ ինձ հետ հանդիպման մասին»,- ասել էր Էրդողանը։

Մեկնաբանել