ՎԶԵԲ-ը Հայաստանի համար 2022-ին կանխատեսում է 8 տոկոս տնտեսական աճ

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) վերանայել է 2022-ին Հայաստանի համար տնտեսական աճի կանխատեսումը՝ նախորդ 4,5 տոկոսից դարձնելով 8 տոկոս։

ՎԶԵԲ-ի «Տարածաշրջանային տնտեսական հեռանկարները» զեկույցում ասվում է, որ Կովկասի տարածաշրջանի երկրները գրանցում են վերջին տարիների իրենց ամենաբարձր աճի տեմպերը։

«Հայաստանում տնտեսության ամուր վերականգնումը նկատվել է 2021-ին, իսկ աճը ուժեղ թափ է առել 2022-ին, երբ տնտեսական աճը հունվար-հուլիս ամիսներին հասել է 13,1 տոկոսի»,-ասված է զեկույցում:

Հայաստանի և Վրաստանի տնտեսական աճը, ըստ ՎԶԵԲ-ի՝ կապված է ռուսական ձեռնարկությունների և ՏՏ ոլորտի մասնագետների ներհոսքի հետ։

«Դա օգնել է Հայաստանին ֆինանսավորել իր աճող առևտրային դեֆիցիտը։ Արտաքին պահուստներն աճել են 20 տոկոսով, իսկ փոխարժեքը՝ 18 տոկոսով։ Ըստ զեկույցի՝ 2022-ի համար կանխատեսվում է 8 տոկոս կայուն աճ՝ նախորդ 4,5 տոկոս աճի գնահատման դիմաց»,- նշված է զեկույցում։