Ժամը 09:00-ի դրությամբ իրավիճակը սահմանին հարաբերական կայուն է․ ՊՆ

Սեպտեմբերի 30-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել, իրավիճակը հարաբերականորեն կայուն է, հայտնում է Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

***

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել էր հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 4 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ից, հայ-ադրբեջանական սահմանին հաստատվել էր հրադադար։

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել էին հրադադարի ռեժիմը՝ ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ բացելով սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ։ Պաշտպանության նախարարի խոսնակը հաղորդել էր, որ հայկական կողմն ունի երեք զոհ։ Սեպտեմբերի 28-ի ժամը 22:00-ից իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական կայուն է: