Զինվորների անունների ցանկը չհրապարակելը չի նշանակում, որ գաղտնի է պահվում դա․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ուղիղ եթերում պատասխանելով Հանրային հեռուստաընկերության հարցերին, անդրադարձավ այն փաստին, որ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-14-ին ագրեսիայի ընթացքում զոհված զինծառայողներին անունները չեն հրապարակվել։

Փաշինյանի խոսքով՝ հաշվի են առել նաև 44-օրյա պատերազմի փորձը, եկել են եզրակացության, որ ճիշտ է զոհվածների անունները հրապարակել ինստիտուցիոնալ նախատեսված մեխանիզմով:

«Դա զինծառայողների ապահովագրության հիմնադրամում արձանագրվող ցուցակն է, և անունները հրապարակվում են այնտեղ: Զինվորների անունների ցանկը չհրապարակելը չի նշանակում, որ գաղտնի է պահվում դա, որովհետև նույնականացված զոհերի ընտանիքները տեղեկացված են», – ասաց Փաշինյանը։

Դիտե՛ք նաև թեմայի շուրջ ՍիվիլՆեթի պատրաստած նյութը։

Մեկնաբանել