Ադրբեջանցիները զանգում են Արցախի պետական կառույցներ և խաղաղապահների դուրս գալու վերաբերյալ կեղծ լուրեր տարածում

Արցախի ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները զանգահարում են Արցախի պետական կառույցների կայքերում առկա հեռախոսահամարներին և մոտակա օրերին ՌԴ խաղաղապահ ուժերի Արցախից դուրս գալու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։

Արցախի ԱԱԾ-ն չի բացառում, որ առաջիկա օրերին նաև պետական կառույցների կայքերի վրա հաքերային հարձակումներ լինեն։

«Համապատասխան քայլեր են ձեռնարկվում հնարավոր զարգացումները կանխարգելելու համար: Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և հետևել միայն պաշտոնական լրահոսին»,- ասված է հաղորդագրությունում։

Կասկածելի բովանդակությամբ զանգեր ստանալու դեպքում ԱԱԾ-ն կոչ է անում զանգահարել թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26:

Մեկնաբանել