Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները 76 խաղ անընդմեջ կարմիր քարտ չեն ստացել

Հետաքրքիր վիճակագրություն է հրապարակել իսպանական Marca-ն։ Պարզվում է, որ Իսպանիայի ազգային հավաքականը 76 հանդիպում է անցկացրել առանց որևէ կարմիր քարտի: Նշենք, որ Խաբի Ալոնսոն եղել է վերջին իսպանացի խաղացողը, ով հեռացվել է դաշտից. դա տեղի է ունեցել 2007թ. սեպտեմբերին Իսլանդիայում: Նա զրկվել է երեք հանդիպման մասնակցելու իարվունքից Վիդարսոնին հրելու պատճառով, սակայն ավելի ուշ ՈՒԵՖԱ-ն այդ թիվը նվազեցրեց 2-ի:

Հիշեցնենք, որ այսօր Վիսենտե դել Բոսկեի հավաքականը կհանդիպի Պուերտո-Ռիկոյի հետ:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել