- Իրանի մարդու իրավունքների բարձրագույն խորհուրդը զեկույց է հրապարակել 22-ամյա երիտասարդ կնոջ մահվան հանգամանքների վերաբերյալ
- ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ
- Թեհրանը մեկնաբանել է Իրաքյան Քուրդիստանը հարվածելու մասին տեղեկությունները
- Իրանում անդրադարձել են Իսրայելի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի նախարարների այցին Բաքու
-
Ադրբեջանում 46 մարդ է ձերբակալվել՝ Իրանի օգտին լրտեսության կասկածանքով
Իսմի Աղաև, OC Media Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հինգշաբթի հայտարարել է, որ «դիվերսիոն գործողություններ» կատարելու մեղադրանքով 39 մարդու է ձերբակալել։ Դրանից երկու օր առաջ լրատվամիջոցների յոթ աշխատակիցներ էին ձերբակալվել Ադրբեջանում «իրանական քաղաքականության քարոզչությամբ զբաղվելու» կասկածանքով։ Ձերբակալությունները տեղի են ունենում այն բանից հետո, երբ անցած շաբաթ զինված տղամարդը հարձակվել էր Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, ինչը վատթարացրել է Թեհրանի և Բաքվի միջև առանց այն էլ լարված հարաբերությունները: Հարձակումից անմիջապես հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը տարհանել է դեսպանատան աշխատակիցներին և այդ պահից Ադրբեջանի քաղաքացիներին զգուշացրել է խուսափել Իրան մեկնելուց: Ներքին գործերի նախարարության խոսնակ Էլշադ Հաջիևը Meydan հեռուստաընկերությանն ասել է, որ վերոնշյալ 39 անձինք […]
-
Արարատ Միրզոյանը 280 000 դոլարով նոր առանձնատուն է ձեռք բերել
Անի Գրիգորյան, #CivilNetCheck «Քաղաքացիական պայմանագրի» բարձրաստիճան պաշտոնատար անձինք իրենց պաշտոնավարմանը զուգահեռ շարունակում են գույքային բարելավում արձանագրել։ #CivilNetCheck-ը պարզել է, որ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անցած տարեվերջին շքեղ առանձնատուն է գնել Քասախում։ Արարատ Միրզոյանն ու կինը՝ Գոհար Աբաջյանը, առանձնատունը գնել են 2022-ի դեկտեմբերին՝ 112 մլն դրամով։ Առանձնատունը Կոտայքի մարզի Քասախ գյուղում է։ Այն Երևանի և Կոտայքի մարզի սահմանագծին է՝ հարակից Դավթաշեն վարչական շրջանին։ Օրեր առաջ համացանցում հայտնվել էին առանձնատների լուսանկարներ, որոնց պատկանելությունը վերագրվում էր արտգործնախարար Արարատ Միրզոյանին և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ #CivilNetCheck-ը, ուսումնասիրելով այդ առանձնատների կադաստրային փաստաթղթերը, պարզել էր, որ դրանք կապ չունեն այս պաշտոնյաների հետ։ Կադասրտային փաստաթղթերի ուսումնասիրությունից, […]
-
Սա հրեշ է, ոչ թե առողջության պարտադիր ապահովագրություն. Տիգրան Ջրբաշյան
«Ամերիա» խորհրդատվական ընկերության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը նոր ստեղծվող՝ առողջության պարտադիր ապահովագրման համակարգն անվանում է «հրեշ», որը, նրա խոսքով, չի նպաստելու առողջապահական համակարգի որակի բարձրացմանը: Պարզվում է՝ հայաստանցիների առողջապահական ծախսերը մի քանի անգամ գերազանցում են Վրաստանում ու Ադրբեջանում հատկացվող գումարները, իսկ 1 000 բնակչի հաշվով առկա մահճակալների թվով Հայաստանն առաջ է անգամ ամենազարգացած երկրներից, սակայն որակի տեսանկյունից զիջում է գրեթե բոլորին: Այս խնդիրները չեն լուծվելու, ավելանալու են նորերը, վստահ է Տիգրան Ջրբաշյանը։ Նրա հետ զրուցել է ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանը:
-
Զելենսկին կոչ է արել փրկել Սաակաշվիլիին «հանրային մահապատժից»
Վրաստանի ու Ռուսաստանի ներկայացուցիչների զրույցի ձայնագրություն է հրապարակվել Վրաստան-Ռուսաստան չվերթների վերականգնման մասին խոսակցությունները շարունակվում են Սաակաշվիլիի կուսակցությունը նոր նախագահ ունի Զելենսկին կոչ է արել փրկել Սաակաշվիլիին «հանրային մահապատժից»
-
Բյուրոկրատիան կրկնակի դանդաղեցնում է կառուցապատումը
Շինարարությունը Հայաստանի տնտեսության լոկոմոտիվներից է: Վերջին տարիներին հատկապես բնակարանաշինությունը զարգանում է հախուռն տեմպով: Ոլորտը նաև սկսել է զգալ բյորոկրատական քաշքշուկների, կոմունիկացիաների անցկացման, հատկապես գազամատակարարման հետ կապված խնդիրների բացասական հետևանքները: «Կառուցապատողների հայկական ասոցիացիա»-ի նախագահ Գուրգեն Գրիգորյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում պատմել է կառուցապատման ոլորտի խնդիրների և Երևանի քաղաքապետարանի հետ աշխատանքների դժվարությունների մասին:
-
Միրզոյանն ու Ռուսաստանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր
Փետրվարի 2-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և կայնության, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցեր:
-
Հայաստանի մանուկներ (COAF) Հիմնադրամի Ձեռնարկին 6 Միլիոն Տոլար Կը Հանգանակուի
Հայաստանի Մանուկներ հիմնադրամի տարեկան 19րդ հանգանակային ձեռնարկին, որ տեղի ունեցաւ Նիւ Եորքի մէջ՝ անցեալ Դեկտեմբերին, հիմնադրամի գիւղաբնակ շրջաններու զարգացման ծրագիրներուն ի նպաստ կատարուած նուիրատուութիւններէն գոյացաւ 6 միլիոն տոլար։ Ձեռնարկի ընթացքին տարուան մարդասիրական մրցանակը յանձնուեցաւ Փիթըր եւ Մերիլին Սարգիսեաններուն, որոնք իրենց առատաձեռն նուիրատուութեամբ կարելի դարձուցած էին հիմնադրամի կրթական եւ առողջապահական ծրագիրներ, որոնց շարքին՝ Լոռիի Դսեղ գիւղի մէջ առողջապահական կեդրոնի մը կառուցումը։ Հիմնադրամ կը ձգտի Հայաստանի գիւղական բոլոր շրջաններուն մէջ հիմնել Դեպետի մէջ կառուցուած եւ գործող ՍՄԱՐԹ ծրագրի օրինակով կեդրոններ, որոնց համար անհրաժեշտ է գոյացնել 150 միլիոն տոլար, տարեկան 20 միլիոն տոլար պիւտճէով։ Հայաստանի Մանուկներ հիմնադրամի նախագահ տոքթ. Կարօ Արմէն անդրադարձաւ Հայաստանի […]