Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քաղաքավարության ժեստեր են փոխանակել

Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Թվիթերում քաղաքավարության ժեստեր են փոխանակել։

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել իր թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուին Թուրքիայի հանքահորերից մեկում հոկտեմբերի 15-ին տեղի ունեցած պայթյունի համար, որը խլել է ավելի քան 40 մարդու կյանք։

«Անկեղծ ցավակցություն բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին #Բարտինի ածխահանքի վթարի ժամանակ։ Վիրավորներին շուտափույթ ապաքինում»,- թվիթ է արել Միրզոյանը։

Չավուշօղլուն Միրզոյանի ցավակցությանը պատասխանել է․ «Շնորհակալություն նախարարին անկեղծ ցավակցական ուղերձի համար»։

Մեկնաբանել