Երևանում կկայանա ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը

Հոկտեմբերի 20-21-ը Երևանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, հայտնում են ՀՀ կառավարությունից։

Նիստին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանեն ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները:

Ըստ հաղորդագրության՝ նեղ և ընդլայնված կազմերով նիստերում կքննարկվեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր:

Մեկնաբանել