Ադրբեջանը խոչընդոտներ է ստեղծում հայ զինվորների դիերի որոնողական աշխատանքների համար, Թվիթերի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանը սեպտեմբերի 14-ից սկսած տարբեր խոչընդոտներ է ստեղծում ադրբեջանական վերջին օկուպացիայի գոտում հայ զինվորների դիերի որոնողական աշխատանքների համար։ Սա հակահումանիստական և անընդունելի պահվածք է»,- ասված է վարչապետի գրառման մեջ:
Since 9/14 #Azerbaijan has been creating different obstacles for search operations of dead bodies of #Armenian soldiers in the zone of the latest Azerbaijani occupation. This is anti-humanistic and unacceptable behavior.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) October 25, 2022
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել էր հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի և անհետ կորածների թիվը 207 է։