Վերջին մեկ տարում Հայաստանում միջին աշխատավարձը ավելացել է 16,4 տոկոսով

Հայաստանում բոլոր գործատուների կողմից իրենց աշխատողներին վճարված աշխատավարձերը 2022-ի սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ ավելացել են 33,4 միլիարդ դրամով։ Կառավարության հոկտեմբերի 27-ի նիստում այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Աշխատավարձային ֆոնդի աճը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ ավելի է 23,5 տոկոսով։ Փաշինյանը համեմատեց այս ցուցանիշը 2018-ի սեպտեմբերի հետ ու նշեց, որ աճը 73 տոկոս է կազմել։

Մեկ մարդու միջին աշխատավարձը 2021-ի սեպտեմբերի համեմատ ավելի է 16,4 տոկոսով։

Սեպտեմբերի դրությամբ Հայաստանում եղել է գրանցված ավելի քան 691 000 աշխատատեղ։ Դրանցից 10 000-ն ավելացել է հունիսից հետո, իսկ 2018-ից ի վեր՝ 108 000 աշխատատեղ է ստեղծվել։ Նիկոլ Փաշինյանն նկատեց, որ չկա մեթոդաբանություն, թե այդ թվի որ մասն է ստվերից դուրս եկել, որ մասն է նոր ստեղծվել։

Մեկնաբանել