Վերջին շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք, դրական է թեստերի 6 տոկոսը

Վերջին մեկ շաբաթում Հայաստանում կատարվել է 2 301 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։

Դրական է եղել կատարված թեստերի 6,1 տոկոսը։

Նույն ժամանակահատվածում առողջացել է 278 մարդ, գրանցվել մահվան 3 դեպք։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 373 քաղաքացի։

Մեկնաբանել