ԼՂ կարգավիճակի հարցը պետք է թողնել հաջորդ սերունդներին․ Կոպիրկին

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է թողնել հաջորդ սերունդներին։ Այս մասին նոյեմբերի 1-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը։

Աջակցեք մեզ

«Կարող եմ կրկնել միայն այն, ինչը ոչ մեկ անգամ են հայտարարել Ռուսաստանի իշխանությունները, այդ թվում՝ նախագահ Պուտինը։ Մեր կարծիքով, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն այն հարցն է, որը պետք է թողնել հաջորդ սերունդներին, երբ կձևավորվեն բոլորի համար ընդունելի, արդարացի լուծման պայմաններ»,- ասել է Կոպիրկինը։

Հոկտեմբերի 31-ին Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանն Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ղարաբաղի խնդրի մասին խոսելու կարիք չկա, քանի որ «այն արդեն պատմություն է»։

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, ՌԴ դեսպանը նշել է․ «Դատելով Սոչիի հանդիպման արդյունքներից, կան հարցեր, որոնք դեռ չի հաջողվում համաձայնեցնել, բայց այդ ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն»։

Մեկնաբանել