Ադրբեջանում լայնորեն անդրադարձել են հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած հանդիպումներին և քննարկել ռուսական դերակատարության հարցը: Այդ երկրում դժգոհություններ է հարուցել Ստեփանակերտի հանրահավաքը:
Credits: Ruptly
Ադրբեջանում լայնորեն անդրադարձել են հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած հանդիպումներին և քննարկել ռուսական դերակատարության հարցը: Այդ երկրում դժգոհություններ է հարուցել Ստեփանակերտի հանրահավաքը:
Credits: Ruptly
Փետրվարի 1-ից «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը կդադարեցվի: Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ստուգումների արդյունքում բազմաթիվ խախտումներ է արձանագրել, տարածքը ճանաչել հրդեհավտանգ։ Տոնավաճառի աշխատակիցները դեմ են փակմանն ու հայտարարում են՝ փետրվարի առաջին երկու շաբաթն ամենանպաստավորներից է առևտրի համար, այդ շրջանում չաշխատելը շատերի համար լուրջ խնդիրներ կառաջացնի։ Փետրվարի 1-ին նրանք պատրաստվում են գալ աշխատանքի։
Թաթա Շոշիաշվիլի, OC Media Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հակադարձել է Լեհաստանի վարչապետի հայտարարությանը, որ Չեչնիան «արժանի է անկախության»՝ Եվրոպային մեղադրելով 1990-ականներին չեչեններին անկախության համար պայքարում չաջակցելու մեջ։ Կիրակի Telegram-ի իր ալիքում հրապարակած տեսաուղերձում Կադիրովը պնդել է, որ ինքը «մոլի իչկերիացի է»։ «Դուք էիք, որ մեզ թույլ չտվեցիք կառուցել մեր պետությունը»,- ասել է նա։ Կադիրովն իր հոր՝ Ախմատ Կադիրովի հետ Իչկերիայի Չեչենական Հանրապետությունից Ռուսաստան էր հեռացել Չեչենական երկրորդ պատերազմի ժամանակ։ Նա Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկիին «շիզոֆրենիկ» է անվանել նրա մեկնաբանությունների համար։ «Մորավիեցկին ասում է, որ պետք է աջակցել Իչկերիային։ Ես հարց ունեմ՝ որտե՞ղ էիք, երբ մենք կռվում էինք Իչկերիայի համար, երբ […]
Հունվարի 31-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ճապոնիայի արտգործնախարար Յոշիմասա Հայաշիի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանը ու կայունությանը վերաբերող հարցերի: «Նախարար Միրզոյանը ճապոնացի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի մանրամասները: Շեշտվել է, որ Ադրբեջանի գործողությունները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում են, և միտված են Լեռնային Ղարաբաղի ժողովրդին էթնիկ զտման ենթարկելուն»,- ասված է հաղորդագրությունում։ Միրզոյանն ընդգծել է միջազգային հանրության հստակ քայլերի անհրաժեշտությունը՝ ուղղված Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակմանը, ինչպես նաև՝ միջազգային համապատասխան կառույցների անարգել հումանիտար մուտքի ապահովմանը Լեռնային Ղարաբաղ: […]
Կենտրոնական բանկը (ԿԲ) չի փոխել նախորդ կանխատեսումը, համաձայն որի՝ 2023-ին ակնկալում է 4,6% տնտեսական աճ: Այդ մասին հունվարի 31-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ ասուլիսի ժամանակ հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: Մինչ ասուլիսը կենտրոնական բանկի խորհրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 10,75%: Պատճառները, ինչպես նշեց ԿԲ նախագահը, մի քանիսն են` ձևավորվել են արտաքին միջավայրից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունների թուլացման ակնկալիքներ, բացի այդ, դրամի արժևորման, զսպող դրամավարկային քաղաքականության հետևանքով Հայաստանում գնաճային միջավայրն աստիճանաբար մեղմվում է: 2022-ի դեկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 8,3%, իսկ տարվա կտրվածքով բնականոն գնաճը ևս նվազել է՝ կազմելով 9,5%: Թեև 2022-ին տնտեսական ակտիվության աճը կազմել է […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում են վարչապետի աշխատակազմից։ «Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և կարևորել դրա հաղթահարման ուղղությամբ ՌԴ կողմից անհրաժեշտ քայլերի իրականացումը:Այս համատեքստում, անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելության գործունեությանը»,- ասված է հաղորդագրությունում։ Փաշինյանն ու Պուտինը քննարկել են 2020-ի նոյեմբերի 9-ին, 2021-ի հունվարի 11-ին, նոյեմբերի 26-ին և 2022-ի հոկտեմբերի 31-ին ստորագրված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել նաև հայ-ռուսական համագործակցության օրակարգային այլ հարցերի շուրջ: *** Դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ փակել են […]
Դիւանագիտութիւնը երկարաշունչ, համակարգուած աշխատանք կը պահանջէ, նպաստելով երկրի մէջ քաղաքական մշակոյթի ստեղծման։ Նման աշխատանքը մեզ կրնար պատրաստել դիմագրաւելու այսօրուան բարդ խնդիրները՝ Բերձորի փակուած միջանցքի բացումէն մինչեւ Ատրպէյճանի նախայարձակումները կանխելը։ Այս մասին խօսեցաւ Հայաստանի ամերիկեան համալսարանի Քաղաքագիտութեան եւ միջազգային յարաբերութիւններու ամպիոնի վարիչ Ասպետ Գոչիկեանը։ Մեր դիւանագիտական համակարգը պէտք է առաջին հերթին յստակացնէ մեր նպատակները, մեր ռազմավարական առաջադրանքները եւ դուրս գայ կրաւորականութենէ։Այսօր նոյնիսկ պետական պատասխանատու պաշտօնեաները ի վիճակի չեն յստակ բանաձեւելու մեր արտաքին քաղաքականութիւնը։
Հունվարի 26-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը բավականին ծավալուն մամուլի հաղորդագրություն է տարածել, որով իր դժգոհությունն է հայտնել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելություն տեղակայելու որոշման առնչությամբ։ Պաշտոնական Մոսկվան մի շարք վատ քողարկված սպառնալիքներ է հնչեցրել ինչպես Եվրամիության, այնպես էլ Հայաստանի հասցեին: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում էր. «Անդրկովկասում արտատարածաշրջանային գործոնի ամրապնդման հարցում Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը փոփոխություններ չի կրել։ Ոչ մի «հավելյալ արժեք» չենք տեսնում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին հետևող ԵՄ-ական «փորձագետներից»։ Եթե Բրյուսելում անկեղծորեն շահագրգռված լինեին Անդրկովկասում խաղաղություն հաստատելու հարցում, ապա Ադրբեջանի հետ կհամաձայնեցնեին իրենց առաքելության աշխատանքային պայմանները։ Եվրամիության ներկայացուցիչները, որոնք վերածվել են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կցորդի և ԱՊՀ տարածքում առճակատման քաղաքականություն […]