Լոնտոնի «Կոմիտաս» հիմնարկը լոյս ընծայած է Սողոմոն Թեհլիրեանի «Վերյիշումներ»-ը գործի անգլերէն թարգմանութիւնը, որ կատարած Է Պետօ Տէմիրճեան։ Վերջինս «Զարկերակ»-ի հաղորդավար Արէն Քերթեշեանի հետ զրուցեց նշեալ գործի կարեւորութեան ու բովանդակութեան մասին։
Սողոմոն Թեհլիրեանի «Վերյիշումներ»-ը` անգլերէնով
-
Ուր հասավ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը՝ ըստ Բագրատ սրբազանի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագիծն Ազգային ժողովի օրակարգ մտցնելու համար «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը սատարող խորհրդարանական ընդդիմությանը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններին պակասում է մեկ ձայն։ Այդ մասին մայիսի 12-ի հանրահավաքին հայտարարեց շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ հավելելով, որ այդ նպատակով նա հանդիպել է անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանին։ «Երկու անգամ հանդիպել եմ պարոն Իշխան Զաքարյանին նրա կարծիքն իմանալու համար։ Վերջինս որոշակի մտածումներով չի մերժել միանալ այս գործընթացին։ Ես ենթադրում եմ, որ ընդդիմադիր խմբակցությունները հաղթահարել են առաջին փուլը»,- նշեց Բագրատ սրբազանը՝ հավելելով, որ կարևոր է նաև մտածել հաջորդ փուլի, այն է՝ վարչապետի թեկնածուի և անվստահություն հայտնելու համար պահանջվող 18 ձայների […]
-
Անցումային կառավարությունը կվերացնի «Փաշինյանի անհեթեթ որոշումները»․ Բագրատ սրբազան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 12-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքին կրկին շեշտեց վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը՝ ասելով, որ ձևավորվելու է անցումային կառավարություն։ Նա ներկայացրեց, թե ինչ պետք է իրականացնի նոր կամ անցումային կառավարությունը Փաշինյանի հրաժարականից հետո, առանձնացրեց 19 կետ։ «Մինչև նոր ընտրությունները չպետք է որևէ կերպով լինեն Սահմանադրության ամբողջական փոփոխությունների մասին խոսակցություններ։ Պետք է նոր կառավարությունը հանձնառու լինի շարունակելու խաղաղ բանակցությունները, ինչպես նաև այն մերժելու է «հակա»-ներով արտաքին քաղաքականությունը»,- նշեց սրբազանը՝ հավելելով, որ անցումային կառավարությունը վերացնելու է նաև Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք ընդունված մի շարք «անհեթեթ որոշումներ», ինչպիսին է, օրինակ, ակադեմիական քաղաքի նախագիծը։ Ըստ նրա՝ […]
-
Սահմանագծման համար բացառապես Ալմա-Աթայի հռչակագիրը հիմք ընդունելը քրեորեն պատժելի է․
Սահմանագծման համար բացառապես Ալմա-Աթայի հռչակագիրը որպես հիմք ընդունելը հակաիրավական է և քրեորեն պատժելի․ այսպիսի հայտարարություն արեց «Դիվանագետների համահայկական խորհրդի» անդամ, Հայաստանի ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը Երևանի Հանրապետության հրապարակում հրավիրված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին։ Մելիքյանը ներկայացրեց նախկին դիվանագետների խմբի՝ «Դիվանագետների համահայկական խորհրդի» մշակած տեքստը։ 1. Սահմանազատում և սահմանագծում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում՝ Տավուշի մարզում սկսված գործընթացն առանց վերապահումների պետք է որակել որպես սահմանազատման և սահմանագծման անօրինական գործընթաց՝ ուժի սպառնալիքի ներքո կամ կապիտուլյացիայի շարունակություն՝ թվացյալ խաղաղության պայմաններում։ Դրա լավագույն ապացույցն Իլհամ Ալիևի ձևակերպումն է, որ առանց մեկ կրակոցի իրենց թելադրած պայմաններով ադրբեջանական կողմը ստանում է տարածքներ։ Միևնույն ժամանակ, անվտանգության […]
-
Թբիլիսիում տասնյակ հազարավոր ցուցարարներ ելել են փողոց ընդդեմ վիճահարույց օրենքի
Այսօր երեկոյան Թբիլիսիում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց ընդդեմ Օտարերկրյա գործակալների մասին օրենքի։ «Ռուսական օրենք» անվանումը ստացած այս օրենքով Վրաստանում քաղաքացիական հասարակության կամ մեդիա ցանկացած կազմակերպություն, որն իր ֆինանսավորման առնվազն 20 տոկոսը ստանում է Վրաստանից դուրս աղբյուրներից, կորակվի «օտարերկրյա տերության շահերն սպասարկող կազմակերպություն»: OC Media-ն այսօր լայվ բլոգի ֆորմատով ներկայացրել է Թբիլիսիում ծավալվող իրադարձությունները։ Որոշ դրվագներ թարգմանաբար ներկայացված են ստորև։ «Վրացական երազանքի» նախկին պատգամավորները հայտարարել են, որ դեմ են օտարերկրյա գործակալների մասին օրենքին։ Իշխող «Վրացական երազանքի» 16 նախկին պատգամավոր համատեղ դիմել են իշխող կուսակցությանը՝ անհապաղ դադարեցնելու օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումը, որը, ըստ նրանց, «արհեստական վիհ է առաջացնում […]
-
«Չեմ ուզի թուրքը ստեղ հասնի, բայց չմնալ էլ չի լինի».
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Երևանում է: Կիրանցում իրավիճակը խաղաղ է, սակայն բնակիչներն անհանգիստ են և անորոշության մեջ: Շատերը չեն ցանկանում խոսել կամ խուսափում են տեսախիկից։ Խոսելուց ի՞նչ է փոխվում, ասում են: Այնուամենայնիվ, ՍիվիլՆեթը փորձել է հասկանալ գյուղացիների տրամադրությունը:
-
Ռուսաստանում Տիգրան Ուրիխանյանին ձերբակալել, ապա բաց են թողել (լրացված)
Ռուսաստանի իրավապահները ձերբակալել են Հայաստանի կողմից հետախուզվող Տիգրան Ուրիխանյանին։ Հայաստանի ՆԳՆ լրատվական ծառայությունից «Ազատությանը» փոխանցել են, որ ձերբակալման մասին իրենց ռուսական կողմն է տեղեկացրել։ Ուրիխանյանը մեղադրվում է պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար: Նա հետախուզվող նախկին ոստիկան, «Դոգ» մականվամբ հայտնի Վարդան Ղուկասյանի թիմի կազմում 2023-ի սեպտեմբերին ընտրվել էր Երևանի ավագանու անդամ, բայց հետո հրաժարվել մանդատից։ Ուրիխանյանը 2012-17 թվականներին եղել է ԱԺ պատգամավոր և ընտրվել Բարգավաճ Հայաստան կուսակցության համամասնական ցուցակով։ 2017-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» դաշինքի ցուցակով։ 2018-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում ԱԺ պատգամավոր է ընտրվել Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակով։ 2020թ. փետրվարի 2-ին դուրս է եկել Բարգավաճ Հայաստան կուսակցությունից։ […]
-
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի
Մայիսի 10-11-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը երկօրյա բանակցություններում պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ։ «Նախարարները ողջունել են սահմանազատման հարցում առաջընթացը և այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախարարները և նրանց պատվիրակությունները շարունակել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումները: Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ»,- նշվում է Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունում: Այցի ընթացքում նախարարներն առանձին և եռակողմ ձևաչափով հանդիպել են Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։