Նոյեմբերի 25-ին մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի 2022-ի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրը։ Այսօր կկայանան հետևյալ չորս հանդիպումները․
Ուելս – Իրան, ժամը 14:00 (B խումբ)
Կատար – Սենեգալ, ժամը 17:00 (A խումբ)
Նիդերլանդներ – Էկվադոր, ժամը 20:00 (A խումբ)
Անգլիա – ԱՄՆ, ժամը 23:00 (B խումբ)
A խումբը 3-ական միավորով գլխավորում են Նիդերլանդների և Էկվադորի ընտրանիները։ Սենեգալն ու Կատարը դեռևս միավորներ չեն վաստակել։
B խմբի առաջատարը 3 միավորով Անգլիան է։ Առաջին տուրից հետո Ուելսն ունի 1, ԱՄՆ-ն` 1, Իրանը` 0 միավոր։