Հակառակորդը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ, կորուստներ չկան․ ՊՆ

Ադրբեջանական կողմը տարբեր հրաձգային զինատեսակներից կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ, կորուստներ չկան։ Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Նոյեմբերի 30-ին՝ ժամը 22:35-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի»,- ասված է հաղորդագրությունում։

ՊՆ-ից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 1-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Մեկնաբանել