Դեկտեմբերի 1-ին հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել ենթադրաբար Ղարաբաղյան առաջին պատերազմում 10 զոհվածների ոսկրեր, հայտնում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը։
ԱԱԾ-ից տեղեկացնում են, որ փոխանցվել է նաև 2 քարտեզ, որտեղ նշված են 4 դիակների գտնվելու հնարավոր վայրեր։
Ծառայության հաղորդած տվյալների համաձայն՝ 2020-ի նոյեմբերի 9-ից մինչև այսօր հայկական կողմը ադրբեջանական կողմին է հանձնել Ղարաբաղյան առաջին պատերազմի 140 զոհերի ոսկրեր և 5 քարտեզներ։