ՏՏ ոլորտը մեկուկես անգամ մեծացել է Ռուսաստանից ռելոկացիայի արդյունքում. Հայկ Չոբանյան

Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեկուկես անգամ մեծացել է Ռուսաստանից ընկերությունների և մասնագետների ռելոկացիայի արդյունքում. այդ մասին նշում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը: Նրա խոսքով՝ Հայաստան է տեղափոխվել ՏՏ ոլորտի ավելի քան 10 հազար մասնագետ: Խոսելով ՏՏ ոլորտին կառավարության 10 մլրդ դրամի աջակցության ծրագրի մասին՝ Չոբանյանը նշում է, որ պետությունը ընկերություններին վերադարձնում է վճարած հարկերի միայն մի մասը, որով որոշակի կայունություն է հաղորդում ոլորտին: