Ո՞ւմ հրամանով են անմարտունակ գումարտակին տարել առաջնագիծ․ մանրամասներ դատից

Բարոյապես լքված, անմարտունակ, անձնակազմում անգամ մեկ փամփուշտ չկրակած Ջրականի զորամասի 5-րդ գումարտակի զինվորները 2020-ի հոկտեմբերի 4-ին նահանջել են Հադրութի դպրոց։ Նրանց հրամանատար Գարիկ Վարդերեսյանը զեկուցել էր, որ զինվորները պատրաստ չեն մարտի։ Ոչ Վարդերեսյանի, ոչ էլ զինվորների հոգեբանական ու մարտունակության աստիճանը նկատի չի առել հրամանատարությունը։ Տվյալ զորամիավորման հրամանատար Կարեն Առուստամյանը հրաման է տվել՝ գնալ դիրքեր։ Դեկտեմբերի 8-ին այս գումարտակի գործով հերթական նիստն էր․ ցուցմունք էր տալիս պատերազմի ընթացքում զորամասի հրամանատարի տեղակալ Արթուր Քարամյանը, որը հոկտեմբերի 5-ին ստացել էր Ջրականի զորամասի հրամանատարի պաշտոնը։

Մեկնաբանել