Վահրամ Դումանյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնից

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը պաշտոնից ազատման դիմում է ներակայացրել։ Տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը։

Նա չնշեց, թե որն է նախարարի՝ պաշտոնից ազատման պատճառը․ «առայժմ այսքանը»,- ասաց Մելիքբեկյանը։

Վահրամ Դումանյանը ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2020-ի նոյեմբերի 23-ից։

Մեկնաբանել