Լաչինի միջանցքի հարցում Ղարաբաղի ժողովրդի ու իշխանության արձագանքը պետք է լինի ասիմետրիկ․ Փաշինյան

Լաչինի միջանցքի հարցում Ղարաբաղի ժողովրդի ու իշխանության արձագանքը պետք է լինի ասիմետրիկ, կառավարության հունվարի 12-ի նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Վերջին տարիների զարգացումներին, դրանց իմաստներին ու պատճառներին պիտի առերեսվել այն կտրվածքով, որ իրադրությունների մեր գնահատականները պիտի լինեն փաստահեն։ Պետք է խուսափել իրադրությունն է՛լ ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից, որովհետև վերջնակետին հասնելու հստակ պատկերացումներով չզուգորդված հայտարարությունները որևէ օգուտ չեն տալիս»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ Արցախի ու Ադրբեջանի միջև պետք է կայանա քաղաքական խոսակցություն, ու ԼՂ գործընկերները պիտի հնարավորություն չտան, որ որևէ մեկն իրենց մեղադրի կառուցողական խոսակցությունը խափանելու կամ խոսակցությունն անհնար դարձնելու մեջ։

Լաչինի միջանցքի փակումը, ըստ Փաշինյանի, սադրանք է, որի հիմնական նպատակը նոր ռազմական էսկալացիան է։

Մեկնաբանել