Ստամբուլի հայկական եկեղեցում հրդեհ է բռնկվել, երկու մարդ զոհվել է

Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական կաթոլիկ եկեղեցում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զոհվել է երկու մարդ, գրում է Agos-ը։

Եվս երկու անձ տեղափոխվել է հիվանդանոց, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։

Կայքը գրում է, որ կրակն արդեն մարվել է։

Նշվում է, որ հրդեհից առաջ երեք պայթյունի ձայն է լսվել։ Հրդեհի պատճառներն դեռևս ուսումնասիրվում են։

Մեկնաբանել