Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահն ազատման դիմում է ներկայացրել

Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Կարեն Քեռյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել:

«Չընդունելով բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում ԿԳՄՍ նախարարության ներկայիս վարվող քաղաքականությունը՝ խնդրում եմ ինձ ազատել զբաղեցրած պաշտոնից»,- դիմումում գրել է Քեռյանը։

Կարեն Քեռյանը ԲՈԿ նախագահ էր նշանակվել 2021-ի մարտի 26-ին։

Մեկնաբանել