«Մալաթիա» տոնավաճառը, չնայած խախտումներին, չի ուզում փակվել

Փետրվարի 1-ից «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը կդադարեցվի: Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ստուգումների արդյունքում բազմաթիվ խախտումներ է արձանագրել, տարածքը ճանաչել հրդեհավտանգ։ Տոնավաճառի աշխատակիցները դեմ են փակմանն ու հայտարարում են՝ փետրվարի առաջին երկու շաբաթն ամենանպաստավորներից է առևտրի համար, այդ շրջանում չաշխատելը շատերի համար լուրջ խնդիրներ կառաջացնի։ Փետրվարի 1-ին նրանք պատրաստվում են գալ աշխատանքի։

Մեկնաբանել