Հայաստանը պատրաստ է օգնություն տրամադրել․ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի առնչությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել Թվիթերում՝ ցավակցելով Սիրիայում և Թուրքիայում ավերիչ երկրաշարժերից զոհվածների ու տուժածների ընտանիքներին և առաջարկել Հայաստանի օգնությունը։

«Վշտացած եմ Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժի առնչությամբ, որն այդքան շատ մարդկային կյանքեր է խլել։ Մեր խորին ցավակցություններն ենք հղում զոհերի ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։ Հայաստանը պատրաստ է օգնություն տրամադրել»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Փաշինյանը։

Փետրվարի 6-ին թուրք-սիրիական սահմանին 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որին հաջորդել է առնվազն վեց հետցնցում։ Ժամը 14:00-ի դրությամբ երկրաշարժի հետևանքով Թուրքիայում զոհվել է առնվազն 912 մարդ, վիրավորվել՝ 5 385-ը։ Սիրիայում զոհերի թիվը մոտ 390 է, իսկ վիրավորները` ավելի քան 600։

Մեկնաբանել