Հաագայի դատարանի որոշումը նոր գործիքակազմ է Հայաստանի դիվանագիտության ձեռքում

Հաագայում գտնվող ՄԱԿ-ի միջազգային դատարանը բավարարել է Հայաստանի առանցքային պահանջը` կապված Լաչինի միջանցքի ապաշրջափակման հետ, սակայն դա ինքնին չի նշանակում, որ Բաքուն անպայման այն կատարելու է: Այս մասին ասում է միջազգային իրավունքի մասնագետ, Հաագայի դատարանում Հայաստանի հայցով խորհրդատու Լևոն Գևորգյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում:

Նրա խոսքով՝ դատարանի որոշումը նոր գործիքակազմ է Հայաստանի դիվանագիտության ձեռքում` Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը մեծացնելու առումով: Ըստ նրա՝ Հայաստանի պրոակտիվ քաղաքականությունից է կախված այդ վճռի կատարման ընթացքն ու արագությունը:

Մեկնաբանել