Արմեն Գրիգորյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են ԼՂ կարգավորման հարցը

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը փետրվարի 24-ին ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, հայտնում են ԱԽ գրասենյակից։

Հանդիպմանը մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցերի շուրջ։

«Քննարկվել է հայ-ադրբեջանական բանակցությունների շուրջ բրյուսելյան ձևաչափի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը»,- ասված է հաղորդագրությունում։

Տոյվո Կլաարի այցը տարածաշրջանային է։

«Վերադառնում եմ տարածաշրջան՝ մի շարք խորհրդակցությունների, որոնք հաջորդելու են Մյունխենում առաջնորդների հանդիպումներին: Սկսում եմ Երևանից»,- Թվիթերի իր էջում գրել էր ԵՄ ներկայացուցիչը։

Փետրվարի 18-ին Մյունխենում անվտանգության համաժողովի շրջանակում տեղի էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ:

Մեկնաբանել